Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լեոն» 2-րդ հաղթանակն է տարել ֆուտզալի չեմպիոնների լիգայում

Սպորտ
sport-leo-futzal

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Լեոն» երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել շվեդական Ուդեւալա քաղաքում ընթացող 2018/2019թթ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի խմբային մրցաշարում: Մեր ֆուտզալիստները 2-րդ տուրի խաղում 4:2 հաշվով առավելության են հասել Չեռնոգորիայի «Չելիկի» նկատմամբ: Առաջին խաղում մերոնք խոշոր հաշվով հաղթել էին իսլանդական «Վաենգիր Յուպիտերսին»՝ 8:2: Երկու տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են «Լեոն» ու տանտերերի թիմը՝ «Ուդևալան», սակայն գնդակներով առաջին տեղը զբաղեցնում են մեր ֆուտզալիստները: Վերջին՝ 3-րդ տուրում, որը կկայանա սեպտեմբերի 1-ին, թիմերը կհանդիպեն իրար հետ: Խմբի հաղթողը կմտնի 2-րդ փուլ, որտեղ կմրցի F խմբում ընդգրկված իտալական «Պեսկարայի», Կիպրոսի ԱՊՈԵԼ-ի և ներկայիս A խմբի հաղթողի հետ: