«Հավանական է, որ Քոչարյանին կմիանան նաև թավշյա հեղափոխության մասնակիցները» (տեսանյութ)

Գառնիկ Իսագուլյանն առաջարկում է, որ Հայաստանի և Արցախի հանրապետությունների ներկա և նախկին ղեկավարները հանդիպեն և քննարկեն առկա խնդիրները.

«Ես այս ընթացքում հանդիպել եմ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, դիմում եմ ուղարկել, որ հանդիպեմ Նիկոլ Փաշինյանին, այդ շփումները ես միշտ փորձում եմ պահել և դրանք միշտ լինելու են անկախ ամեն ինչից»։

Ըստ նրա, այդ հանդիպումների ընթացքում խոսել են բազմաթիվ թեմաներից.
«Քոչարյանը միշտ պատճառաբանում էր, ասում էր Գառնիկ ջան, ես իմ ծառայությունն արդեն մատուցել եմ, հիմա շատ ուրախ եմ, որ վերադառնում է»։

Լրագրողների հարցին ի պատսսխան Իսագուլյանը պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանի հարստության մասին լուրերն ամբողջովին կեղծ են.
«Իշխանությունները կարող են ստուգել նրա ծննդյան օրից մինչ այս պահը»,- վստահեցնում է նախկին քաղաքական գործիչը։

Գառնիկ Իսագուլյանը ուղղակի վստահ է, որ երկրորդ նախագահի շուրջ կհամախմբվեն շատերը, անգամ ասում է.
«Անակնկալներ են լինելու, շատ հավանական է, որ նրա հետ կլինեն նաև թավշյա հեղափոխության մասնակիցները»։

Անդրադառնալով Սասնա ծռերի քաղաքական դաշտ մուտք գործելու հայտարարությանը, նա նշում է.

«Բոլորն էլ իրավունք ունեն քաղաքականություն մտնելու, դատավորը որոշել է ազատ արձակել նրանցից մի քանիսին, ուրեմն այդպես են ճիշտ գտել»։

 Ի դեպ. Վլադիմիր Պուտինը Քոչարյանին շնորհավորել է տարեդարձի առթիվ։ Հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը։