Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում Mercedes-ը մխճվել է կանգառում կանգնած ГАЗель-ի մեջ. կա 9 վիրավոր. Shamshyan.com

Հասարակություն
1-14

Այսօր՝ օգոստոսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Մազմանյան փողոցում, որ հայտնի է որպես «Կվարտալի խաչմերուկում», բախվել են Mercedes մակնիշի 35 NR 377 համարանիշի և Երևանի բնակիչ, 52-ամյա Արթուր Ավետիսյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 49 94 Տ համարանիշի թիվ 27 երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը:  Shamshyan.com-ը հայտնում է, որ բախման հետևանքով 9 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: