Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լուկա Մոդրիչը ճանաչվեց Եվրոպայի 2017-18թթ լավագույն ֆուտբոլիստ

Սպորտ
a1modric

Մոնակոյում կայացած հատուկ շնորհանդեսում ՈՒԵՖԱ-ն որոշեց 2017/18թթ մրցաշրջանի բոլոր դափնեկիրներին: Նախորդ մրցաշրջանում Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: Նա հարցման արդյունքում առաջ է անցել «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահից և իտալական «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից: Մյուս նոմինացիաներում լավագույն են ճանաչվել հետևյալ ֆուտբոլիստները. Լավագույն դարպասապահ՝ Կեյլոր Նավաս («Ռեալ») Լավագույն պաշտպան՝ Սերխիո Ռամոս («Ռեալ») Լավագույն կիսապաշտպան՝ Լուկա Մոդրիչ («Ռեալ») Լավագույն հարձակվող՝ Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»/«Յուվենթուս») Լավագույն կին ֆուտբոլիստ՝ Պերլին Հարդեր («Վոլֆսբուրգ» և Դանիայի հավաքական)