Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեմպիոնների լիգայում «Ռեալը» կխաղա «Ռոմայի», ԲԿՄԱ-ի եւ «Վիկտորիայի» հետ

Սպորտ
gagik1

Այսօր Մոնակոյում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 2018-19թթ խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը: Ահա 8 խմբերի կազմերը. A խումբ - «Աթլետիկո» (Իսպանիա), «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա), «Մոնակո» (Ֆրանսիա), «Բրյուգե» (Բելգիա): B խումբ - «Բարսելոնա» (Իսպանիա), «Տոտենհեմ» (Անգլիա), ՊՍՎ (Հոլանդիա), «Ինտեր» (Իտալիա): C խումբ - «ՊՍԺ» (Ֆրանսիա), «Նապոլի» (Իտալիա), «Լիվերպուլ» (Անգլիա), «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա): D խումբ - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան), «Պորտու» (Պորտուգալիա), «Շալկե-04» (Գերմանիա), «Գալաթասարայ» (Թուրքիա): E խումբ - «Բավարիա» (Գերմանիա), «Բենֆիկա» (Պորտուգալիա), «Այաքս» (Հոլանդիա), ԱԵԿ (Հունաստան): F խումբ - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Շախտյոր» (Ուկրաինա), «Լիոն» (Ֆրանսիա), «Հոֆենհայմ» (Գերմանիա): G խումբ - «Ռեալ» (Իսպանիա), «Ռոմա» (Իտալիա), ԲԿՄԱ (Ռուսաստան), «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա): H խումբ - «Յուվենթուս» (Իտալիա), «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա), «Վալենսիա» (Իսպանիա), «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա): Խմբային փուլը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին, իսկ կավարտվի դեկտեմբերի 12-ին: Եզրափակիչ խաղը կկայանա հունիսի 1-ին, Մադրիդի «Մետրոպոլիտանո» մարզադաշտում: