Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երաժշտությունն ընդդեմ բռնության. ակցիա Հյուսիսային պողոտայում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Untitled-25

Երևանի Հյուսիսային պողոտայում «Երաժշտությունն ընդդեմ բռնության» խորագրով ակցիա է իրականացվում: Ուկրաինայից և Վրաստանից եկած երաժիշտների խումբ է իրականացնում ակցիան: Նշենք, որ սա պատասխան է պողոտայի բնակիչների այն հայտարարություններին, թե երաժիշտները խանգարում են իրենց անդորրը, ինչպես նաև տեղի ունեցած բռնության միջադեպին: Ակցիայի ընթացքում այստեղ ժամանեց ինքը՝ Օսիպյանը, ով նշեց, որ եկել է համոզվելու, որ երեկվա միջադեպից հետո հիմա իրավիճակը նորմալ է. «Գտնում եմ, որ կան մարդիկ, ովքեր փորձում են ստեղծված իրավիճակում ստվեր գցել ոստիկանության վրա, բայց ոստիկանությունն իր գործառույթն է իրականացնում»,-ասաց նա: Վերջինս հավելեց, որ ոստիկանություն է ներկայացել այն անձը, ում հետ երաժիշտները կոնֆլիկտ էին ունեցել: «Ոստիկանությունը դեմ չէ, սակայն մենք բողոքներ ենք ստանում, արդեն ասել եմ»,-նշեց նա: Հիշեցնենք, որ հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը այս մասին ֆեյսբուքյան գրառում էր արել, նախ միջադեպից տեսանյութ հրապարակել. «Երկու օր առաջ ոստիկանները արգելում էին նվագել ուկրաինացի ու վրացի երաժիշտներին, որոնք սիրված արտասահմանյան երգեր էին կատարում, բավական լավ մակարդակով, բայց ոչ բարձր՝ մոտիկ պետք է կանգնեիր, որ լսեիր։ Երեւանի փոխոստիկանապետ Էդգար Պետրոսյանի ու իմ բանավեճից հետո Հյուսիսային պողոտայի երաժիշտներին հանգիստ թողեցին»,-նշել էր նա։ Հյուսիսային պողոտա եկավ նաև ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Նա նշեց, որ իրենք էլ են կողմ այս երաժշտությանը, պատրաստվում էին հայտարարություն անել, սակայն ոստիկանությունն արդեն կեսօրին հայտարարությամբ հանդես եկավ: Իսկ երաժիշտներից մեկն էլ, ով միջադեպի մասնակից է եղել, լրագրողներին ասաց, որ ինքն այդ օրը հարբած չի եղել, ով կասկածում է, խորհուրդ տվեց տեսանյութ նայել, ընդամենը հայկական գինի է խմել դրանից առաջ: