Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ֆուտբոլային ակումբները մասսայաբար տուգանվել են ՀՖՖ-ի կողմից

Սպորտ
sport-akumbner

Հայաստանի 7 ֆուտբոլային ակումբներ խախտել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կանոնագրքի 15-րդ հոդվածի 2-րդ կետը, որի համար պատժվել են: Մասնավորապես՝ Կապանի «Գանձասար-Կապան» ակումբը հայտերը 21 օրով ուշացնելու համար տուգանվել է 105 հազար դրամով: Մյուս ակումբներն արժանացել են այսպիսի տուգանքների.  «Վանաձոր ՖԱ»՝ 8 օր ուշացում, 40000 դրամ տուգանք «Արարատ-Արմենիա»՝ 4 – 20000 «Շիրակ»՝ 5 – 30000 «Լոկոմոտիվ»՝ 11 – 55000 «Յունիոր Սեւան»՝ 24 – 120000 «Երեւան»՝ 16 – 80000 «Արարատ-Արմենիա»՝ 10 – 50000 ՀՖՖ կարգապահական կոմիտեն նաեւ 60 հազար դրամով տուգանել է «Ալաշկերտ» ակումբին՝ առաջնության  «Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա» խաղին մարզադաշտում կարգուկանոն չհաստատելու համար: Մարզադաշտը պայմանականորեն մեկ խաղով որակազրկվել է: