Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոնստանտին Օրբելյանը՝ մոսկովյան «տապալված» ներկայացման, Հասմիկ Պապյանի և Օպերայի խնդիրների մասին (տեսանյութ)

Մշակույթ
0vvWZVh064c

Կոնստանտին Օրբելյանը հիանալի հարաբերություններ ունի օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի հետ և շրջանառվող լուրերը, թե տիկին Պապյանն իր գործունեության մասին այնքան էլ դրական չի արտահայտվում՝ իր համար անհասկանալի ու տհաճ են։   «Օպերան, ինչ խոսք, ունի խնդիրներ, որոնց հիմքում առաջնահերթը ֆինանսական դժվարություններն են։ 85մլն դրամ բյուջեից կտրել են», -ասում է պարոն Օրբելյանը։ Նոր բեմադրությունների համար, օրինակ` գեղարվեստական ղեկավարն իր սեփական միջոցներն է տրամադրել։ Աշխատավարձերը բարձր չեն, գործիքների պրոբլեմ ունեն, կաթող կտուրը պետք է վերանորոգեն։ Խնդիրները շատ են և բոլորն էլ հրատապ լուծման կարիք ունեն։ Պետք է կարողանան պայմանները շտկել, որը հեշտ լուծվող հարց չէ։ «Ինչպես «Կարապի լիճը» Մեծ թատրոնի բրենդն է, այնպես էլ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը մեր oպերայինը։ Դրա մասին նշեց անգամ Մոսկվայի Մեծ թատրոնի գլխավոր տնօրենն իր խոսքում։ Եթե թույլ ներկայացում լիներ, Մեծ թատրոնը թույլ չէր տա անգամ իր դռներին մոտ գալ»,- ասում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գրիգորյանը և հավելում, - Ինչպես կարելի է միայն «Կոմերսանտ» թերթի ստահոդ հոդվածի վրա հիմնվել և խոսել «տապալված» ներկայացման մասին։ Թերթ, որի ֆինանսավորման աղբյուրը Ադրբեջանն է։ Օպերայում գլխավոր դիրիժորի պաշտոնի վերականգնման, ինչպես նաև գեղարվեստական ղեկավարի և տնօրենի պաշտոնները տարանջատելու վերաբերյալ հարցին, Կոնստանտին Օրբելյանը պատասխանեց, որ եթե գեղարվեստական ղեկավարը նաև դիրիժոր է, ապա, գլխավոր դիրիժորի պաշտոնն ինքնին անիմաստ է։ Պարոն Օրբելյանի խոսքով, Օպերայում աշխատելու իր հրավերի պայմանագիրն այսպիսին է, այսպես էլ կաշխատի։ Իսկ հետո, թե ցանկանան, թող փոխեն։