Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե մենք չգանք ընդհանուր հայտարարի, ապա կդիմենք բարձր ատյանների դատարաններ»

Տնտեսություն
Veolia_1

«Վեոլիա Ջուր» ընկերությունը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքները և դատապարտում է իրավիճակի ապակայունացմանն ուղղված արշավը «Վեոլիա Ջուր» ընկերությունը համացանցի իր կայքէջում բաժանորդների համար հրապարակել է հաղորդագրություն, որտեղ անդրադարձ է կատարել հրապարակված անհիմն և լուրջ մեղադրանքներին, որոնք ներկայացվել են Ընկերությանը մի քանի շաբաթ առաջ: «Վեոլիա Ջուր» ընկերությունը հերքում է ոստիկանության կողմից օգոստոսի 25-ին իր կայքէջում զետեղված տեղեկությունները, կտրականապես չի ընդունում իր աշխատակիցներին ուղղված բոլոր մեղադրանքները և վրդովմունքն է արտահայտում անմեղության կանխավարկածի հիմնարար սկզբունքների  խախտման առիթով, որի զոհն է դարձել Ընկերությունը: «Վեոլիա Ջուր» ընկերությունը հիշեցնում է, որ 2017-2031թթ. համար սակագների սահմանման պայմանագրային մեխանիզմները հաստատվել էին ՀՀ կառավարության կողմից և ամրագրվել էին 2016 թվականի նոյեմբերին ստորագրված Վարձակալության պայմանագրում: Այդ մեխանիզմները երբեք չեն վերանայվել: «Վեոլիա Ջուր» ընկերությունն ընդգծում է, որ ուղղորդվում է համակարգում գործող էթիկայի կանոնակարգով և գնումների շատ խիստ ընթացակարգերով: Ընկերությունը միշտ գործում է օրենքներին, կանոնակարգերին և կիրառելի ընթացակարգերին համաձայն:  «Վեոլիա Ջուր» ընկերությունը ցավում է, որ չի կարողացել իր շահերը պաշտպանել իրավապահ մարմինների մոտ, որոնք կրկնում են Ընկերության մի քանի նախկին աշխատակիցների և մրցույթների արդյունքում չընտրված մատակարարների՝ ամիսներ շարունակ տևող արշավի շրջանակներում հնչեցրած մեղադրանքները:  «Վեոլիա Ջուր» ընկերությունը ջանք չի խնայի և չի թույլ տա, որպեսզի համակարգում իրավիճակի ապակայունացմանը միտված արշավը որևէ կերպ բացասական ազդեցություն ունենա Հայաստանի Հանրապետությունում մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների շարունակականության և որակի վրա: Ի վերջո, «Վեոլիա Ջուր» ընկերությունն առավելագույնս ցածր սակագին պահպանելու համար լուծումներ է առաջարկում և ցանկանում է, որպեսզի կառավարությունը դադարեցնի Ընկերության հանդեպ կոշտ քննադատությունները: Վեոլիա ջուր ՓԲԸ     Այսօր «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն հրավիրած ասուլիսում ոստիկանության առաջադրած մեղադրանքների հետ կապված պարզաբանումներ ներկայացրեց։ Ընկերության գլխավոր տնօրենը հայտարարեց, որ իրենց դեմ արշավ են իրականացնում այն մատակարարները, որոնք մրցույթում չեն հաղթել ու չեն համագործակցել իրենց հետ, ինչպես նաեւ այն աշխատակիցները, որոնք հեռացրել են ընկերությունից: Նա հայտարարեց, որ ոստիկանության մեղադրանքը շինծու է, անհիմն:  Կրիստիան Լըֆեն ասաց, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը չի ուզում գնալ բախումների, բայց թույլ էլ չի տա, որ պայմանագրի որեւէ կողմ ծաղրանքի ենթարկի այն դրույթները, որոնք ամրագրված են վարձակալական պայմանագրով. «Հուսանք, որ կառավարությունը կհասկանա, որ միակ եղանակը այս խնդրին լուծում տալու բանակցելն է՝ թափանցիկ, պարզ ու հստակ: Ակնհայտ է, որ երբ ՀՀ կառավարությունը՝ պայմանագրային մյուս կողմը հավատարիմ չի մնում վարձակալության պայմանագրին եւ միակողմանի ձեւով որոշում է այդ պայմանագրի կարեւորագույն դրույթներից մեկը՝ սակագնի ձեւավորման դրույթը պարզապես չկիրառել, այդ դեպքում բոլոր հանգամանքները կստեղծվեն, մենք կփաստենք, որ պայմանագրի մյուս կողմը հավատարիմ չի մնում իր ստանձնած պարտավորություններին եւ ստիպված կլինենք դիտարկել, որ այդ պայմանագիրն այլեւս գոյություն չունի: Այդ պարագայում կա՛մ «Վեոլիան» պետք է դուրս գա երկրից, որի պարագայում Հայաստանը պետք է անպայման փոխհատուցում վճարի «Վեոլիային»: Եթե մենք չկարողանանք գալ ընդհանուր հայտարարի, ապա ստիպված ենք դիմել բարձր ատյանների դատարաններ»: