Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրազդան քաղաքում ազատ տնտեսական գոտի կստեղծվի

Տնտեսություն
karavarutyun

Այսօր կառավարության նիստի ժաանակ գործադիրը Հրազդան քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ որոշում կայացրեց: Նախագիծը ներկայացնող  զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ կազմակերպիչ է ճանաչել «ԷԿՈՍ» ՓԲԸ-ին:
«Ազատ տնտեսական գոտին կգործի Գործարանային 1 հասցեում գտնվող տարածքում: Կազմակերպության կողմից ներկայացված ծրագիրը նախատեսում է, որ մինչեւ 2043 թվականը այդ տարածքում կներգրավվի շուրջ 200 շահագործող, իսկ մինչեւ 2021 թվականը խոսքը 50 շահագործողի մասին է»,-ասաց նա: Նախարարը տեղեկացրեց, որ ծրագրի ընթացքում կազմակերպչի կողմից ստեղծվելու է 22 նոր աշխատատեղ, և 300 նոր աշխատատեղ էլ կանխատեսվում է, որ կստեղծեն շահագործողները: «Կազմակերպիչը մինչև 4 մլն դոլարի ներդրում է նախատեսում կատարել, իսկ շահագործողների կողմից մինչև 2021 թվականը 15 մլն դոլար, իսկ հետագա տարիների համար ևս 30 մլն դոլարի ներդրում»,-ասաց նախարարը: Այսինքն նախատեսվում է, որ երկու հիմնական տարածք է լինելու, մեկը՝ Հրազդանում, մյուսը՝ Երևանում: «Սա կլինի Հայաստանում թվով 4-րդ ազատ տնտեսական գոտին: Ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետ է սահմանվել 25 տարին»,-ասաց Արծվիկ Մինասյանը և նշեց, որ   նախագիծը նպատակ ունի ապահովել օտարերկրյա ուղղակի ներդրումներ, երկրի ներդրումային գրավչության բարձրացում, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծում, նոր աշխատատեղերի ստեղծում և կայուն տնտեսական զարգացման խթանում: