Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միայն ստուգում են երեխայի անգիր անելու ունակությունը, որը ոչ մեկին պետք չէ. փորձագետ

Հասարակություն
kgn-1

Կրթական ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը ԿԳ նախարարության առաջին հարյուր օրվա ամենակարևոր քայլը համարում է կրթությունը ապաքաղաքականացնելու նպատակը. «Նախորդ իշխանություններից վատ ժառանգություն ունենք, հիմա պետք է հասկանալ որտեղից սկսել բարեփոխումները»։ Փորձագետը ավարտական քննությունները միասնականներով փոխարինելը սխալ է համարում. «Նախարարությունը հայտարարում է, որ արդյունքների համար տնօրենները պատասխանու են լինելու, դա սխալ է, երեխայի առաջադիմության վրա բազմաթիվ գործոններ են ազդում, հիմա, եթե այդ քննությունները խիստ անցկացվեն, կրկնուսույցների համար մեծ շուկա կստեղծվի»։ Փորձագետի խոսքով արդյունքում տուժելու են աղքատ ընտանիքների երեխաները։ Ըստ Սերոբ Խաչատրյանի քննությունների առաջադրանքների որակը լավը չէ. «Դրանք միայն ստուգում են երեխայի անգիր անելու ունակությունը, որը ոչ մեկին պետք չէ»։ Նա առաջարկում է բարեփոխումները սկսել օտար լեզուների ուսուցման բարելավումից. « Եթե երեխաների օտար լեզուների իմացությունը լավացավ, մենք մեծ թռիչք կունենանք, այդպես եղել է Սինգապուրում»։