Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աստղիկ Հակոբյանը՝ շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն

Սպորտ
sport-chess-evropa

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ավարտված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանը միայն մեկ մեդալ նվաճեց: 14 տարեկան աղջիկների մրցաշարում Աստղիկ Հակոբյանին վերջին՝ 9-րդ տուրում, հաղթելով լեհ Մարտինա Վիկարին, վաստակեց 7 միավոր եւ եւս երկու մասնակիցների հետ բաժանեց 2-4-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով մեր շախմատիստուհին գրավեց 2-րդ տեղը և արժանացավ արծաթե մեդալի: Այս տարիքային խմբում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչը, որը վաստակեց 8 միավոր: Իսկ ահա մինչեւ 10 տարեկան պատանիների առաջնությունում գերազանց հանդես եկող մեր շախմատիստ Ռուդոլֆ Փաշիկյանը, որը ութ տուր շարունակ գլխավորում էր աղյուսակը, այսօր կայացած վերջին խաղում պարտվեց իրենց հետապնդող Արտյոմ Բյալյասկուն և նահանջեց 4-րդ հորիզոնական: Մեդալ նվաճելու իր շանս ուներ նաեւ 16-ամյա շախմատիստուհի Աննա Խաչատրյանը, որը սակայն, վճռորոշ պարտիայում տանուլ տվեց իրեն հետապնդող Գաբրիելա Անտովային և զրկվեց արծաթե մեդալից: 16-ամյա շախմատիստ Արմեն Բարսեղյանը հաջողության դեպքում կդառնար բրոնզե մեդալակիր, սակայն նա էլ չկարողացավ օգտագործել իր հնարավորությունը եւ բավարարվեց 6-րդ տեղով: