Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի չորս պատանի շախմատիստ կպայքարի Եվրոպայի մեդալների համար

Սպորտ
a1chess-junior

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում այսօր կավարտվի շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Վերջին՝ 9-րդ տուրից առաջ, Հայաստանի 18 պատվիրակներից մեդալների հավակնում են միայն չորսը: Ռուդոլֆ Փաշիկյանը մինչեւ 10 տարեկան պատանիների մրցաշարում կպայքարի չեմպիոնի կոչման համար: Դրա համար նրան հարկավոր է հաղթել իրեն հետապնդող Արտյոմ Բյալյասկուն: 14 տարեկան շախմատիստների առաջնությունում Արմեն Բարսեղյանը առայժմ կես միավորով ետ է մնում առաջատար եռյակից: Հաղթանակի դեպքում նա շանս ունի զբաղեցնելու երրորդ տեղը: 14 տարեկան աղջիկների մրցաշարում Աստղիկ Հակոբյանին նույնպես հաղթանակ է պետք մրցանակային տեղ զբաղեցնելու համար, քանի որ այսօր նա հանդիպելու է իր գլխավոր մրցակցի հետ, ում զիջում է կես միավորով: Մեր 16-ամյա շախմատիստուհի Աննա Խաչատրյանը 6 միավորով առայժմ բաժանում է 3-5-րդ տեղերը: Վերջին տուրում նա հանդիպելու է իրեն հետապնդող Գաբրիելա Անտովայի հետ, իսկ ահա գլխավոր մրցակիցները կխաղան իրար հետ: Դա նշանակում է, որ հաղթանակի դեպքում Աննա Խաչատրյանը կարող է նվաճել երեք մեդալներից մեկը: