Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այաքսը», «Յանգ Բոյզը» և ԱԵԿ-ը մտան չեմպիոնների լիգայի խմբային փուլ

Սպորտ
a1liga

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում հայտնի դարձան փլեյ-օֆֆի առաջին հաղթողները, որոնք պայքարը կշարունակեն արդեն խմբային մրցաշարում:   Կիևի «Դինամոն» սեփական դաշտում ընդունեց Ամստերդամի «Այաքսին»: Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0:0: Այդպիսով, երկու խաղերի արդյունքով խմբային փուլ մտան հոլանդացի ֆուտբոլիստները, քանի որ նրանք առաջին մրցախաղում հաղթել էին 3:1 հաշվով:   Խմբային փուլի ուղեգիր նվաճեցին նաեւ Աթենքի ԱԵԿ-ն ու Բեռնի «Յանգ Բոյզը»: Հունաստանի չեմպիոնը իր հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 խաղաց Հունգարիայի չեմպիոն «ՄՕԼ Վիդիի» հետ և պահպանեց առաջին խաղում ձեռք բերած մեկ գնդակի առավելությունը (2:1):   Շվեյցարիայի չեմպիոնը ֆրանսիացի հարձակվող Գիյոմ Օարոյի խփած երկու գոլերի հաշվին հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց Խորվաթիայի չեմպիոն Զագրեբի «Դինամոյին» և առաջին անգամ մտավ չեմպիոնների լիգայի խմբային փուլ: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1:   Հավելենք, որ չեմպիոնների լիգայից դուրս մնացած թիմերը ելույթները կշարունակեն Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում: