Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սփյուռքի նախարարությունը չպետք է շփվի միայն ավանդական կուսակցությունների հետ (տեսանյութ)

Քաղաքականություն
edik

Հայաստանը   դեռ լավ չի  ճանաչում  սփյուռքը։ Ըստ  կանադահայ  պատմաբան Էդիկ Բաղդասարյանի՝ Սփյուռքի նախարարությունն  էլ կարծիք կազմելու համար, չպետք է շփվի միայն ավանդական կուսակցությունների հետ։ Էդիկ Բաղդասարյանը  ծննդով Թեհրանից  է եւ 20 տարի  առաջ է տեղափոխվել Կանադա։  Նա ավելի քան 100 հայագիտական, պատմագիտական աշխատությունների և թարգմանությունների հեղինակ է: Իրանական հեղափոխության ականատեսը հիշում է այդ իրադարձության սխալները: Սփյուռքը   կարող է  նաեւ  աջակցել  հայաստանցի երիտասարդներին կրթելու հարցում: «Պետությունը կարող է ընտրել մարդկանց, ուղարկել մեզ մոտ, որտեղ հնարավորություն ունենք սովորեցնելու»,- ասում է Էդիկ Բաղդասարյանը: Պատմաբանը նաև Կանադայի կառավարությանը կից բազմաթիվ նախագծերի կառավարման ղեկավար է և խորհուրդներն ունի  տալու Հայաստանի Կառավարությանը: «Այսինքն` մեկ տարվա ընթացքում պետք է իմանանք, թե ինչն ենք անում: Օրինակ՝ դուք ինձ հարցրեք,  թե մյուս տարի օգոստոսի 10-ին ինչ եմ անելու, ես պետք է կարողանամ ձեզ ասել»,- նշում է նա: Ըստ նրա՝ պետք է հատուկ հանձնաժողով ստեղծվի ուսումնասիրելու երկրի ռեսուրսները՝ դիմագրավելու համար արտաքին մարտահրավերները: Ավելին՝ տեսանյութով: