Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թմրամիջոց կալանավորի գրպանում՝ երկարատև տեսակցությունից հետո

Պաշտոնական
1-9

Օգոստոսի 28-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները երկարատև տեսակցությունից առաջ անձնական խուզարկության են ենթարկել  դատապարտյալ Գ. Գ.-ին: Խուզարկության արդյունքում վերջինիս տաբատի աջ գրպանից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենով փաթեթավորված 1 կոտրված դեղահաբ և սպիտակ փոշենման զանգված: Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:   ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին