Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ըմբիշները պատրաստվում են աշխարհի առաջնություններին

Սպորտ
a1borba

Հայաստանի ըմբշամարտերի հավաքականների համար սեպտեմբեր ամիսը կսկսվի միջազգային մրցաշարերով: Հունահռոմեական ոճի ըմբիշները սեպտեմբերի 6-9-ը Վարշավայում կմասնակցեն Վլադիսլավ Պիտլյասինսկու հուշամրցաշարին: Ազատ ոճայինները սեպտեմբերի 7-8-ին Վանաձորում կմասնակցեն օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ԽՍՀՄ չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր Ստեփան Սարգսյանի անվան գավաթի 23-րդ խաղարկությանը: Այնուհետեւ մեր ընտրանիները կարճատեւ դադարից հետո կսկսեն նախապատրաստվել աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 20-28-ին, Բուդապեշտում: Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը տարվա գլխավոր մրցաշարին պատրաստվելու համար ուսումնամարզումային հավաք կանցկացնի բելառուսական Ստայկիում, սեպտեմբերի 23-ից մինչեւ հոկտեմբերի 7-ը: Ազատ ոճի հավաքականն իր գլխավոր հավաքը նախատեսել է Երեւանի օլիմպավանում, սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 3-ը: Գալիք ամսում լուրջ փորձություն սպասվում է Հայաստանի երիտասարդ ըմբիշներին, որոնք սեպտեմբերի 17-23-ը մասնակցելու են Տրնավայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Մեր երիտասարդական հավաքականներն այդ մրցումներին կպատրաստվեն Օլիմպավանում՝ հունահռոմեական ըմբիշները սեպտեմբերի 6-16-ը, իսկ  ազատ ոճայինները՝ սեպտեմբերի 10-20-ը:«»