Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անհայտ անձինք Գորիսը թողել էին անջուր. «Վեոլիա Ջուր»

Պաշտոնական
4.

Երեկ առավոտյան ժամը 11.00-ի սահմաններում կաթվածահար էր եղել Գորիս քաղաքի ջրամատակարարումը: «Մուխուրթուրյան» 500մմ տրամագծով մայրուղային խողովակաշարով ստացվող ջրաքանակը կտրուկ նվազել էր՝ վայրկյանում 240 լիտրից իջնելով մինչեւ 70-ի: Բնականաբար, տագնապով ոտքի հանված «Արևելք» տարածաշրջանային տնօրինության «Գորիս» և «Սիսիան» տեղամասի աշխատակիցները անմիջապես սկսեցին նշված ջրատարի ուսումնասիրությունը, նպատակ ունենալով բարձրանալ մինչեւ լեռներում գտնվող «Մուխուրթուրյան» ջրաղբյուր: Բայց գործը դրան չհասավ. ճանապարհին՝ Սպանդարյան գյուղի մոտակայքում ջրատարի վրա նկատվեց ջրի մեծ հոսք: Պարզվեց, որ անհայտ անձինք բացել էին խողովակաշարի վրա առկա ջրթափ փականը եւ ողջ տարածքը հեղեղել ջրի ահռելի հոսքով։ Միանշանակ ասել, թե ինչով է պայմանավորված այդօրինակ անմարդկային /այլ որակում հնարավոր չէ տալ փաստին/ արարքը, չենք կարող: Գուցե դիտավորություն էր, գուցե անզգուշություն, կամ էլ դա տեղի հովիվների արարքն էր՝ ոչխարներին լողացնելու նպատակով: Ամեն դեպքում արդյունքը մեկն էր. Գորիսի, եւ ոչ միայն, տասնյակ հազարավոր բնակիչներ մնացել էին անջուր ու, բնականաբար, Վեոլիա Ջրին էին մեղադրում ստեղծված իրավիճակի համար: Հասկանալի է, որ ձեռնարկված միջոցների շնորհիվ, իրավիճակն արագորեն կարգավորվեց: Սակայն սպառողների դժգհոհությունը մնաց, ինչպես նաեւ ջրմուղագործների զայրույթը: Ի՜նչ դժվարությամբ է ջուրը բերվում քաղաքներ ու գյուղեր, որքա՜ն խնդիրներ են լուծվում, միչեւ հաջողվում է բաշխիչ ցանցում ապահովել բավարար ճնշում ու ջուրը ծորակներին հասցնել, ու ինչպե՜ս է նմանօրինակ գավառական հոռի բարքերի ու սովորույթների արդյունքում թափած ջանքերը արժեզրկվում, ջրմուղագործների աշխատանքը վարկաբեկվում, շարքային սպառողների զայրույթը հարուցվում՝ նրանց ակամա տրամադրելով Վեոլիա Ջրի դեմ: Ի՞նչ ասես: Փաստը սա է, ու թող ամեն մեկն իր գնահատականը տա կատարվածին ու երբեմն նաեւ նույն ջրի պակասից բողոքող տեղաբնակների արարքին: Հանրային կապերի ծառայություն Վեոլիա Ջուր ՓԲԸ