Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Բաբայանը հետագա անելիքներն կներկայացնի սոլիդ և լուրջ ԶԼՄ-ների միջոցով

Պաշտոնական
e99fd0d8f5646e5ee629a5561393c806

Այսօր «դեղին» համարվող լրատվամիջոցներից մեկը կեղծ լուր էր տարածել, թե իբր ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել  Բաբայանը Վարդանանց փողոցում գրասենյակ է վարձակալել ու պատրաստվում է միաժամանակ համագործակցել և՛ «Սասնա  Ծռերի» հետ, և՛ Ռոբերտ Քոչարյանի հետ: Բացի այդ, ըստ այդ «դեղին» թերթի, Բաբայանը  հրահրում է խժդժություններ  ընդդեմ Բակո  Սահակյանի, քանզի տեսնում է իրեն Արցախի  ապագա  ղեկավարի դերում:   Ցանկացած բանական և քաղաքականությամբ հետաքրքրվող մարդ այս  ամենը կարդալուց  կհասկանա, որ գրվածը շարքային բանսարկություն է, որտեղ չկա նույնիսկ  փողկապակցված  քաղաքական  տրամաբանություն, որպեսզի «լուրը» գոնե ճշմարտանման թվա: Միակ  ճշմարտությունն այսօր տարածված այդ էժանագին «սենսացիայի» մեջ այն է, որ Սամվել  Բաբայանը իսկապես գրասենյակ է վարձակալել  նշված  հասցեում (գրասենյակը վարձակալվել է մոտ 2 ամիս առաջ):  Ինչ վերաբերում է Բաբայանի հետագա անելիքներին և ծրագրերին, ապա այդ մասին նա շատ շուտով անպայման կտեղեկացնի սոլիդ և լուրջ  ԶԼՄ-ների  միջոցով: