Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարյուրավոր զբոսաշրջիկներ չեն կարողացել գալ, ինչպես նաև հեռանալ Ջերմուկից. Ն. Միրզոյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Amulsar-from-Jermuk

«Լիդիան Արմենիա» ընկերության կողմնակիցները երեկ ավելի քան երկու ժամով փակել էին Ջերմուկ եկող միջհամայնքային ճանապարհը, որի պատճառով հարյուրավոր զբոսաշրջիկներ չեն կարողացել գալ, ինչպես նաև հեռանալ Ջերմուկից։ Այս խնդրի առընչությամբ բազմաթիվ հեռախոսազանգեր և դժգոհություններ ենք ստացել Ջերմուկ եկող և Ջերմուկից դեպի Երևան կամ այլ քաղաքներ գնացող զբոսաշրջիկներից։ Խնդրի առընչությամբ հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի ներկայացուցիչների հետ, վերջիններիս տեղեկացրել եմ ստեղծված իրավիճակը։  Մինչ հեռախոսազրույցը հայտարարություն էի տարածել՝ կոչ անելով «Լիդիան Արմենիա» ընկերության կողմնակիցներին բացել ավելի քան երկու ժամ փակ պահած ճանապարհը և չխոչընդոտեն զբոսաշրջիկների տեղաշարժին։

Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնը շարունակում է բողոքներ ստանալ թե՛ զբոսաշրջիկներից և թե՛ զբոսաշրջային գործունեություն ծավալող ընկերությունների աշխատակիցներից, ովքեր «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների կողմից փակված ճանապարհի պատճառով չեն կարողացել իրենց գործունեությունը իրականացնել։