Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանից Բուխարեստ կիրականացվեն կանոնավոր չվերթեր

Քաղաքականություն
zvartnoc

Ավարտվել են բանակցությունները «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ և ռումիանական «Տարոմ» ավիաընկերության միջև: Ստորագրվել է պայմանագիր, որի համաձայն սեպտեմբերի 5-ից Բուխարեստ – Երևան ուղղությամբ կանոնավոր չվերթեր կիրականացնի «Տարոմ» ավիաընկերությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ի մամուլի ծառայությունից, չվերթերը կկատարվեն շաբաթական երկու անգամ հաճախականությամբ: Էական է, որ Բուխարեստի աշխարհագրական դիրքը շատ հարմար է եվրոպական հիմնական ուղղություններով տարանցիկ չվերթերի համար: