Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանցլերի Հայաստան այցը բովանդակային առումով անավարտ է մնացել. քաղաքագետ (տեսանյութ)

Հասարակություն
merkel-2

Արա Պապյանի խոսքով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Ադրբեջան այցը պայմանավորված էր ադրբեջանական գազը որպես ռուսականին այլընտրանք դիտարկելու շրջանակում։ Արա Պապյանը դրա մեջ լուրջ վտանգ է տեսնում.  ««Գազպրոմը» կանի ամեն ինչ, որ այդ գազը այս տարածաշրջանով չանցնի, ինչպե՞ս՝ տարածաշրջանում իրավիճակը սրելով»։ Քաղաքագետ Արմեն Վարդանյանի խոսքով էլ ռուսական գազին այլընտրանք լինել չի կարող. «Ադրբեջանական գազի ծավալները փոքր են և չեն կարող այլընտրանք հանդիսանալ»։ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծում է, որ կանցլերի Հայաստան այցը բովանդակային առումով անավարտ է մնացել. «Հենց այդ պատճառով էլ Մերկելը Փաշինյանին հրավիրեց Բեռլին»։ Ըստ քաղաքագետի, տարածաշրջանում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում. «Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի ազդեցության հետևանքները կանխատեսել հնարավոր չէ, բայց դա մեր վրա էլ կազդի»։ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով Հայաստանը Գերմանիային կարող է առաջարկել իր տերիտորյալ հնարավորությունը. «Հայաստանը Իրանի համար միակ վստահելի դարպասն է և սա հաշվի չառնել չենք կարող»։ Ըստ Քաղաքագետ Գևորգ Մելիքյանի, հիմա գնդակը հայկական դաշտում է. «Հիմա պետք է ճիշտ օրակարգ մշակենք և այդ պայմանական գնդակը ուղարկենք Գերմանիա»։