Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր աշխատակիցն է եղել նկարահանողը. ԱԱԾ պետը՝ Մ. Գրիգորյանի նկարի հրապարակման մասին (տեսանյութ)

Հասարակություն
vanecyan-1

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր Հրազդանում լրագրողների հետ զրույցում, անդրադարձել է Մանվել Գրիգորյանի լուսանկարի տարածման դեպքին, ասելով՝  շատ ցավում է, որ նման բան եղավ, և մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից դա անընդունելի արարք է: «Մեզ մոտ անցկացվել է ծառայողական քննություն, հայտնաբերվել է՝ ով է նկարահանողը, չեմ թաքցնի՝ մեր աշխատակիցն է, և նա մեկուսարանում բարձր պաշտոն է զբաղեցնում: Նա նկարել է և փոխանցել է իր ընկերոջը, որից հետո նկարը տարածում է ստացել և արդյունքում հայտնվել է մամուլում: Ես այդ դեպքը խիստ դատապարտում եմ և գտնում եմ, որ անընդունելի է նման լուսանկարների հրապարակումը»,-ասաց նա և նշեց, որ ներկայումս ծառայողական քննություն իրականացված է, քննչական վարչությունը գնահատական կտա, և եթե իր արարքի մեջ կլինի քրեորեն պատժելի արարք, կենթարկվի քրեական պատասխանատվության, եթե ոչ` կհեռացվի աշխատանքից: