Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ-ն դեռ ավագանու ընտրությունների մասնակցության ոչ մի հայտ չի ստացել

Քաղաքականություն
Yerevan-election

 Երևանի ավագանու ընտրությանն աննախադեպ ակտիվ մասնակցություն է ակնկալվում: Մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր հայտարարել են, որ մասնակցելու են ընտրությանն, ընդ որում՝ պարտադիր հաղթելու ակնկալիքով: Ու թեպետ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) սահմանած ժամանակացույցով կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն արդեն կարող են հայտեր ներկայացրել, այս պահին դեռ որևէ ցուցակ չի ներկայացվել հանձնաժողով: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը օգոստոսի 29-ն է, և տարիների փորձը հուշում է, որ բոլոր կուսակցություններն ու դաշինքներն էլ հենց այդ օրը կներկայացնեն ցուցակները:  ԿԸՀ-ն մինչև սեպտեմբերի 3-ը ներառյալ կկատարի ընտրական ցուցակների գրանցումը: Կուսակցությունների համար նաև ինքնաբացարկների ժամկետ է սահմանված, մինչև՝ սեպտեմբերի 13-ը ներառյալ:  Նախընտրական քարոզարշավին հատկացված ժամանակահատվածը սեպտեմբերի 10-ից 21-ն է: Սեպտեմբերի 22-ը լռության օր է, իսկ ընտրությունն, ինչպես հայտնի է, սեպտեմբերի 23-ին է: Ընտրության նախնական արդյունքները կհրապարակվեն քվեարկության ավարտից հետո 24 ժամվա ընթացքում՝ մինչև սեպտեմբերի 24-ի ժամը 20:00-ն: Մինչև սեպտեմբերի 25-ի ժամը 11:00-ն կարելի է վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումներ ներկայացնել համապատասխան տեղամասային, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ: