Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավոր է մահացել

Հասարակություն
bant

 Օգոստոսի 23-ին՝ ժամը 19:00-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավոր է մահացել։ 30-ամյա Արարատ Նիկողոսյանի ինքնազգացողությունը վատացել է և նա ուշագնաց է եղել: Կանչվել է շտապօգնության ծառայություն, որն արձանագրել է կալանավորի կենսաբանական մահը։ Այս մասին «Ա1+»-ին  հայտնեցին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից: Նշենք, որ Արարատ Նիկողոսյանը մեղադրվում էր ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ սպանություն: Այս պահին նյութեր են նախապատրաստվում: