Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նուբարաշենի բնակիչներին ընդունել է Կամո Արեյանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
nubarashen

Նուբարաշեն համայնքի բնակիչները հիմա գտնվում են  քաղաքապետարանի նախասրահում։ Նրանք պետք է հանդիպեն քաղաքապետի  ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանի հետ Նուբարաշենի աղբանոցի հարցը քննարկելու համար։ Բնակիչները 5 հոգանոց խմբով հստակ առաջարկներով են եկել քաղաքապետարան։ Նրանք առաջարկում են աղբը ծածկել հողի շերտով, որը հնարավոր է իրականացնել հենց աղբավայրի հարակից հողային ռեսուրսներով։ Քաղաքապետարանի լրատվական բաժնից հայտնեցին, որ լրատվամիջոցները չեն կարող ներկա գտնվել հանդիպմանը, քանի որ սենյակը փոքր է։ Բնակիչներն էլ նշեցին, որ առանց ԶԼՄ--ների չեն սկսի քննարկումը։ Բայց քիչ առաջ նրանց մոտեցավ Կամո Արեյանի օգնականը և բնակիչներից Տիգրան Թադևոսյանի հետ առանձնազրույց ունեցավ, որից հետո Տիգրան Թորոսյանը լրագրողներին հայտնեց, որ Կամո Արեյանի հետ կհանդիպեն և կխոսեն լրատվամիջոցների ներկայության մասին։ Քիչ առաջ  նա հայտնեց, որ միայն մեկ լրատվամիջոց կարող է ներկա լինել, քանի որ տեղը նեղ է սենյակը փոքր է, բոլորը չեն կարող ներկա լինել։  Հանդիպումը Կամո Արեյանի և բնակիչների միջև այս պահին ընթանում է։ Հիշեցնենք, որ Նուբարաշեն վարչական շրջանի մայրուղին երկու օր է ինչ նուբարաշենցիները փակել են՝ պահանջում են աղբավայրի հարցի լուծում։