Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ կտա կանխավճար՝ «The Armenian Velvet Revolution» կոմիքսների գիրքը ձեռք բերելու համար (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Untitled-8

Մի խումբ երիտասարդներ կոմիքսների միջոցով պատմում են խաղաղության մասին: «Սա պատմություն է խաղաղության եւ ժողովրդի մասին, սա ՔՊ-ի կամ իշխանափոխության պատմությունը չէ: Գլխավոր հերոսները մի քանիսն են, բայց  գլխավոր հերոսը մենք ենք»,-ասում է Քրիստինե Ասլանյանը:  «Կոմիքսը պատկերների միջոցով ստեղծվող պատմություն է: Մեր պատմության հիմքը հեղափոխությունն է»,-հավելում է թիմի անդամներից Ռուզաննա Հողմրցյանը:  «The Armenian Velvet Revolution» կոմիքսների գիրքը ներկայացնելու  է Թավշյա հեղափոխության կարեւոր դրվագները: Գաղափարի հեղինակները Հայաստանում ամերիկյան համալսարանի «Էպիկ» կենտրոնին կից «MAYRO» թիմի անդամներն են:  «Ծանոթացանք մասնակիցների հետ եւ սկսեցինք կադրերի հավաքագրումը: Կան դրվագներ, որոնք դուրս են մնացել ուղիղ եթերներից եւ մարդկանց ուշադրությունից»,-ասում է Քրիստինե Ասլանյանը: Գիրքը  բաղկացած է լինելու 5 մասից: Առայժմ պատրաստ է 16 էջանոց գրքի առաջին մասը: Գիրքն ընթերցողի սեղանին հասցնելու համար անհրաժեշտ է 10 հազար դոլար: Թիմի անդամները որոշեցին  քրաունդֆաուդինգի հայտնի մեթոդն օգտագործել: Գրքի արժեքը տարբեր է՝ կախված թղթի որակից՝  25-35 դոլարի սահմանում: Վաճառքի տեմպերից դեռ գոհ չեն:  «MAYRO» ստուդիայի համահիմնադիր Ռոբերտ Դավոյանը նշում է.  « Զարմանալի է, որ ձեռք են բերել հիմնականում իմ ընկերները: Մենք մտածում ենք, որ կա խնդիր՝ մենք չենք կարողանում մարդկանց բացատրել  թե ինչ ենք անում»: «The Armenian Velvet Revolution» գիրքը լինելու է եռալեզու: Անգլերենից հետո գրքի հայերեն եւ ռուսերեն տարբերակները եւս կլինեն: