Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե մեկն ուզում է գլուխ գովի, թե արտագաղթը կանխել է, պետք է ցույց տա ինչքան աշխատատեղ է ստեղծել». Ադիբեկյան (տեսանյութ)

Հասարակություն
Lianna

Արտագաղթի հիմնական պատճառը աշխատատեղերի բացակայությունն ու գործազրկությունն է: Սա Հայաստանի գլխավոր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի պնդումն է: «Եթե մենք խոսում ենք արտագաղթի դեմ պայքարելու մասին, առաջինը՝ աշխատատեղերի ստեղծումն է: Արծվիկ Մինասյանի հայտարարությամբ միակ հաջողությունն այս 100 օրում՝ ապագայում 1600 աշխատատեղի ձևավորումն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց սոցիոլոգը: Ըստ Ադիբեկյանի՝ մենք ունենք կես միլիոն զբաղվածություն չունեցող մարդկանց  թվաքանակ, հիմա համեմատեք կես միլիոնը 1600-ի հետ: «Ընդ որում, ամենատխուր իրավիճակն այն է, որ մեզ մոտ կրթություն ստանում են,  եւ  ուսանողության 75%-ը արտագաղթելու միտում ունի, որովհետև հասկանում է՝ ինքը Հայաստանում աշխատանք չի ունենա։ «Եթե մեկն ուզում է գլուխ գովի, թե արտագաղթը կանխել է, պետք է ցույց տա ինչքանի աշխատատեղ է ստեղծել, որքանով է բարձրացրել աշխատավարձերի մակարդակը, թոշակները, նպաստները»,- նշեց սոցիոլոգը: