Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի․ օրակարգում Սևանից հավելյալ ջրառի հարցն է

Պաշտոնական
nikol-kar

ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախա­գահին առաջարկում է 2018 թվա­կա­նի  օգոստոսի  28-ին՝ ժամը 11:00-ին, գումարել ար­­տա­­հերթ նստաշրջան: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության օգոստոսի 23-ի նիստում: Օրակարգում ընդգրկված է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ  կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսվում է իրականացնել լրացուցիչ 40 մլն խորանարդ մետր ջրառ: