Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կունենանք նոր` «Սասնա Ծռեր» կուսակցություն (տեսանյութ)

Քաղաքականություն
sefilyan-varujan

«Սասնա Ծռեր» նոր ստեղծվող կուսակցությունը հայտ է ներկայացնում ԱԺ-ում հայտնվելու համար։ Այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեցին նորաստեղծ կուսակցության անդամները։ Ինչպես հայտնեց Ժիրայր Սեֆիլյանը, կուսակցությունն իր բնույթով լինելու է հայկական, իսկ էությամբ ավելի շատ լինելու է շարժում։ «Լինելու է բավականին ճկուն, հնարավորինս թափանցիկ, բավականին ազատ կուսակցություն։ Բազմահարթակ մի կառույց է լինելու»։ Սեֆիլյանը նշեց, որ արտերկրի հայության ներգրավումը այս ամենին ի սկզբանե լինելու է։ Նա կարեւորեց սպասվելիք խորհրդարանական ընտրությունները։ «Ստեղծված է աննախադեպ հնարավորություն ձեւավորել լեգիտիմ ԱԺ։ Տեղի ունեցած հեղափոխության ձեռքբերումներից կարեւորում եմ սա»,- ասաց Սեֆիլյանը։ «Այս փուլում բավական խառնակ իրավիճակ է, նախկինները փորձում են գլուխ բարձրացնել ։ Ժամանակները պարտադրելու են բոլորիս՝ վիրահատական մոտեցումները կյանքի կոչելու համար»,- հայտնեց Սեֆիլյանը՝ հավելելով. «Պարզ է, թե որ աշխարհաքաղաքական ուժն է նախկիններին բզբզում, ինչպես ասում էր Սերժ Սարգսյանը»։ Կուսակցությունն աջակցելու է գործող իշխանություններին։