Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանվեց 10 միլիոն դրամով

Պաշտոնական
5c2b73942cc53d5d5d800a9e8b0ee0ea

«Վեոլիա Ջուր»-ը տուգանվել է տասը միլիոն դրամի չափով:   ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տուգանքը կիրառել է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի իրականացման վերաբերյալ՝ 2017 թվականի 4-րդ և 2018 թվականի 1-ին եռամսյակների տեղեկատվությունների մոնիթորինգի, ինչպես նաև՝ քաղաքացիների և ընկերությունների բողոքների ուսումնասիրության արդյունքում, հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ հաստատված, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման Կանոններով սահմանված առավելագույն ժամկետները խախտելու համար: Տուգանքի չափը սահմանելիս հաշվի է առնվել, որ նոր սպառողների միացման գործընթացի խախտումների համար ընկերությունը սույն թվականի ապրիլի 4-ի N109Ա որոշմամբ արդեն իսկ ենթարկվել էր տուգանքի՝ 5 000 000 դրամի չափով: Այս մասին տեղեկացնում է    ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: