Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետը 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել. Հրապարակ

Հասարակություն
gagik-tsarukyan

ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանը 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Արմեն Մելքոնյանը։ Աղբյուրի հետ զրույցում պաշտպանը նշել է,  որ Առաջին ատյանի դատարանը բավարարել է իրենց միջնորդությունը, իրենք միջնորդել էին միայն գրավի դիմաց փոխել Բաբայանի խափանման միջոցը։ Պաշտպանը նաեւ նշել է, որ գումարը վճարված է, անդորրագիրը իր ձեռքում է, պատրաստվում է այն ներկայացնել դատարան։ Ավելին՝ այստեղ