Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սփյուռքը «բանկոմատ» չէ. Սփյուռքի նախարար

Կարևոր լուրեր Հասարակություն
spyurq

Սփյուռքին չպետք է նայել որպես «բանկոմատ»։ Մեր հարաբերությունները պետք է լինեն փոխշահավետ. Հայաստանը հոգ է տանում Սփյուռքի մասին, Սփյուռքը՝ Հայաստանի,  ասում է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։ «Սփյուռքի նախարարությունն իր առջեւ նպատակ է դրել աշխատել բոլորի հետ, ովքեր մտածում են Հայաստան-Սփյուռք-Արցախ ամուր կապի մասին։ Մեզ հետ աշխատանքում արտոնյալներ չեն լինելու»։ ԱՄՆ-ում 100 ընտանիք տները հանել է վաճառքի եւ ցանկանում է գալ Հայաստան, ասում է նախարարը։ «Հայրենադարձներին երկու հանգամանք է հետաքրքրում՝ օրինականության ապահովում երկրում եւ աշխատատեղերի առկայություն։ Առաջինի մասով այլեւս խնդիր չկա, նրանք վստահում են ներկայիս կառավարությանը, իսկ աշխատատեղերի ստեղծման հարցը ժամանակ է պահանջում։ Իսկ ինտեգրման, լեզվական հարցերը լուրջ խնդիրներ առաջացնել չեն կարող»,-ասաց նա: Անդրադառնալով Սփյուռքի նախարարության հնարավոր օպտիմալացմանը, նախարարը նշեց. «Այս պահին օրակարգում նման հարց չկա։ Որեւէ որոշում, որը կկայացնի կառավարությունը՝ բխելու է ՀՀ քաղաքացու շահերից»,-եզրափակեց նախարարը: