Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատան վրա հարձակման գործով 2 ձերբակալված կա

Քաղաքականություն
turq

Օգոստոսի 20-ին Անկարայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան վրա տեղի ունեցած զինված հարձակման գործով 2 մարդ է ձերբակալվել: Ըստ Անկարայի նահանգապետարանի տարածած հայտարարության՝ զինված հարձակումը կատարելու կասկածանքով ձերբակալվել են Ահմեթ Չ., և Օսման Գ. անունով քաղաքացիները, որոնց մոտ հայտնաբերվել է միջադեպի ժամանակ օգտագործված 9 մմ տրամաչափի ատրճանակը: Հայտնաբերվել է նաև այն մեքենան, որով հարձակվողները փախուստի են դիմել հարձակումն իրականացնելուց հետո: Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ի առավոտյան 05։00 սահմաններում Անկարայի Աթաթուրքի անվան պուրակով անցնող ավտոմեքենայից կրակ էր բացվել ԱՄՆ դեսպանատան շենքի ուղղությամբ։ Վնասվել էին դեսպանատան պահակակետի պատուհանի ապակիները, զոհեր կամ վիրավորներ չեն եղել։ ermenihaber.am