Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մայրաքաղաքին հատկացված գումարները շատ փոքր են՝ խնդիրներ լուծելու համար» (տեսանյութ)

Հասարակություն
ararat-zurabyan

«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանի խոսքով հայ հասարակությունը քսան տարի անց կարողացել է վերականգնել սահմանադրական կարգը. «Հայաստանում սկիզբ է առել լուրջ և նոր գործընթաց, կան արդյունքներ, մեծ գործ է արվել Մարտի մեկի բացահայտման ուղղությամբ»: Ըստ նրա՝ մարտի մեկի գործով Նիկոլ Փաշինյանի տեղեկացվածությունն ավելի մեծ է, քան շարքային քաղաքացիների. «Ամեն ինչ ի սկզբանե ճիշտ է ընթացել, այդտեղ գործել է խմբավարում, որը կազմակերպել է ընտրությունների ապօրինությունները, իսկ հետընտրական շրջանում բռնի ուժ են կիրառել, որը զուգորդվել է սպանություններով, հիմնական մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է»: Արարատ Զուրաբյանը քաղաքապետի թեկնածու է, նրա խոսքով՝ բոլոր թեկնածուների շանսերը հավասար են. «Վեց տարի ղեկավարել եմ կենտրոն համայնքը, գիտեմ խնդիրները»: Արարատ Զուրաբյանը սխալ է համարում քաղաքային որևէ խնդիր մյուսներից առանձնացնելը. «Խոսում են վերելակներից, բայց ես կսկսեմ նախադպրոցական հիմնարկներից, քաղաքում գիշերային ժամերին աղմկող երիտասարդներից, դրանք բոլորը նույնչափ կարևոր խնդիրներ են»: Արարատ Զուրաբյանն, այնուամենայնիվ առաջնային խնդիր է առանձնացնում. «Դրանք քաղաքի եկամուտներն են, Երևանն ունի ութսուն միլիարդ դրամ բյուջե, Հայաստանի բնակչության գրեթե կեսը կենտրոնացված է Երևանում, մայրաքաղաքին հատկացված գումարները շատ փոքր են՝ խնդիրներ լուծելու համար»: Նրա խոսքով, մյուս թեկնածուներին ինքը շատ է հարգում, բայց մեկ փաստարկ ունի. «Գիտեմ մեկ բան, եթե ես իմ հարազատին տանում եմ բժշկի, փորձում եմ գտնել մեկին, որը կարող է բուժել, Երևանի ղեկավարը ուղնուծուծով երևանցի պետք է լինի»: Արարատ Զուրաբյանը համոզված է, որ հաղթելու է ընտրություններում: