Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանի ամենամեծ խնդիրը ցանքատարածքների պակասն է, որի պատճառը ցեցն է» (տեսանյութ)

Տնտեսություն
HrachBerberyan

«Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով՝ գյուղատնտեսությունում Հայաստանի ամենամեծ խնդիրը ցանքատարածքների պակասն է. «Դրա պատճառը ցեցն է, որը վնաս է տալիս լոլիկին, սմբուկին, պատահական չէ, որ այս բանջարեղենները թանկացել են 200, 300 տոկոսով»։ Ըստ նրա՝ Հայաստանը հնարավորություն ունի տարեկան մինչև 30 հազար տոննա տոմատի մածուկ արտադրել. «Չեն արտադրում, ինչու՞»։ Հրաչ Բերբերյանի խոսքով սպասվում է խաղողի միջին բերք. «Բայց հնարավոր է խնդիր լինի գործարանների հետ»։ Ըստ նրա, լուրջ խնդիր է նաև սուբսիդիան. «Սուբսիդացիան պիտի գյուղացիները ստանան,այլ ոչ բանկերը, պետությունը հատկացնում է գյուղացիների համար, բայց հարց է՝ այդ հասնում է նրանց թե ինչ որ տաքսի սերվիսի»։