Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորհրդակցություն ոստիկանությունում (տեսանյութ)

Պաշտոնական
osipyan-1

Օգոստոսի 20-ին ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներն ու ղեկավար կազմը: Օրակարգային հարցրերի քննարկումից հետո Վալերիյ Օսիպյանը ներկայացրեց իր հրամաններով կատարված մի շարք կադրային փոփոխություններ: Մասնավորապես, երկարամյա ծառայությունից հետո կենսաթոշակի անցած` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ասատրյանին ոստիկանության պետի հրամանով փոխարինել է ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը: Վալերիյ Օսիպյանի մեկ այլ հրամանով ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ է նշանակվել Արսեն Այվազյանը, որը մինչ այդ զբաղեցբում էր ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնը: Խորհրդակցության ավարտին քննարկված հարցերի շրջանակում մասնակիցներին տրվեցին համապատասխան հանձնարարականներ: