Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՔԾ-ն պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ու գրասենյակի խուզարկությունը

Պաշտոնական
hqc

ՀՔԾ պարզաբանումը Չկարևորելով Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանն ու գրասենյակում 2018 թվականի օգոստոսի 6-ին կատարված խուզարկության հանգամանքը` ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այդ մասին պաշտոնական հաղորդագրություն չէր տարածել, սակայն հաշվի առնելով 2018 թվականի օգոստոսի 20-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներից ստացված բազմաթիվ հարցումները` ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ընդամենը հաստատել է նշված տարածքներում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկության փաստը: Հիշեցնենք, որ այսօր ՀՔԾ խոսնակը ԶԼՄ-երին տեղեկացրել էր, որ Հատուկ քննչական ծառայությունը «Մարտի 1»-ի գործով խուզարկություն է իրականացրել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը։  Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի համար մտահոգությունների տեղիք է տվել այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանի տան խուզարկության մասին Հատուկ քննչական ծառայությունը լրատվամիջոցներին հայտնում է այն իրականացնելուց երկու շաբաթ անց միայն։ «Զարմանալի է` ինչպես է ստացվում, որ Ռոբերտ Քոչարյանի ու նրա նկատմամբ կատարվող որոշ գործողություններ, անգամ չկատարվածները մամուլին հասանելի է դարձնում վայրկենապես, սակայն մյուս կողմից երկու շաբաթ առաջ Ռ․ Քոչարյանի տունը խուզարկում են, որի մասին, սակայն, լրատվամիջոցներին հայտնում են միայն երկու շաբաթ անց։ Այստեղ կա շատ լուրջ մտորումների և մտահոգությունների առարկա, ինչն այժմ չեմ կարող ասել»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը։