Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրությանն է ներկայացվել ընտրախախտումների դեմ օրենսդրական փաթեթը

Պաշտոնական
karavarutyun

ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը հանրության դատին է ներկայացրել Քրեական, Քրեական դատավարության և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: Նախագծով նախատեսված փոփոխություններն ուղղված են ընտրական տեղամասերում կարգուկանոնի, օրինականության մթնոլորտի ձևավորմանը: Ավելին՝ կստեղծվի հնարավորություն ընտրությունների հետ կապված վարչական իրավախախտումների համար առավել արդյունավետ քննության և մեղավորների պատասխանատվության կանչելու համար և այդ նպատակներին հնարավոր կլինի հասնել առավել սեղմ ժամկետում ու հանրային ռեսուրսների նվազագույն ծախսով: Նպատակ ունենալով լսելու և հաշվի առնելու հանրության կոմպետենտ բոլոր խմբերի կարծիքները՝ հանձնաժողովը կազմակերպում է այդ փաթեթի հանրային քննարկում: Քննարկումը տեղի է ունենալու օգոստոսի 23-ին (հինգշաբթի), ժամը 16:00-ին, Հայաստանի Հանրապետության Կառավարության նիստերի դահլիճում (ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, 5-րդ հարկ): Քննարկմանը հրավիրվում են կուսակցությունների ու դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու ընտրական իրավունքի պաշտպանությամբ զբաղվող փաստաբանները: Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել նախապես՝ 055 468737 հեռախոսահամարով կամ [email protected] հասցեով` նշելով կազմակերպության անվանումը, ինչպես նաև ներկայացուցչի անուն/ազգանունը: Հանդիպմանը մասնակցելու համար պետք է գրանցվել դրանից 3 ժամ շուտ: Հանդիպումը ամբողջությամբ բաց է լուսաբանման համար: Լրատվամիջոցները կարող են հավատարմագրվել մասնակիցների համար սահմանված կարգով: