Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնակիչների բարձրացրած խնդիրը վարչապետի օգնականը խոստացավ լուծել մինչև օրվա վերջ (տեսանյութ)

Քաղաքականություն
boroq

Արարատի մարզի Այգեստան եւ Հնաբերդ համայնքների ոռոգման ջրի խնդիրը կարող է լուծել միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վստահեցնում են բնակիչները եւ հստակ գործողություններ անում: Նրանք այսօր կառավարության շենքի դիմաց էին: Այգեստանի բնակիչ Կարապետ Աբրահամյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ սահմանված կարգով 6 օր պետք է ջուր տան, երեք օր կտրեն, հիմա ոչ 6 օրն են տալիս, ոչ էլ երեք օրը: Բնակիչները միշտ էլ բողոքել են, պարզապես նախկին կառավարության ներկայացուցիչներն անտեսել են իրենց բողոքները, ասում են բողոքի ակցիայի մասնակիցները  եւ շարունակում պատմել, թե ինչ վնասներ են կրել ու կրելու ոռոգման ջրի բացակայության պատճառով. «Ջրի պատճառով, ես իմ դեղձի բերքի մեծ մասը կկորցնեմ, կկորցնեմ նաեւ իմ եկամուտը»,-նշեց Կարապետ Աբրահամյանը՝ հավելելով, որ բերքից եւ եկամուտից զրկվում են նաեւ մյուս բնակիչները: Արարատի մարզի բնակիչների բողոքը այսօր լսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը, որը խոստացավ հարցին լուծում տալ մինչեւ օրվա վերջ: