Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը

Հասարակություն
anan

80 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը: Այս մասին հաղորդում է BBC-ն, հղում անելով նրա անվամբ հիմնադրամի հաղորդագրությանը: Անանն առաջին սևամորթ աֆրիկացին էր, որը  1997-ից մինչև 2006 թվականը գլխավորեց ՄԱԿ-ը: Պաշտոնաթողությունից հետո նա ստանձնել էր Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարի պարտականությունները՝ ջանքեր գործադրելով սիրիական խնդրի խաղաղ հանգուցալուծման համար: «Քոֆի Անան» հիմնադրամի տարածած ուղերձում ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարը բնութագրվում է որպես «համաշխարհային մասշատաբի պետական գործիչ և խորապես նվիրված ինտերնացիոնալիստ, ով իր ողջ կյանքի ընթացքում պայքարեց՝ հանուն ավելի արդար և խաղաղ աշխարհի»: 2001 թվականին Քոֆի Անանն արժանացել է Նոբելյան մրցանակի՝ «ավելի խաղաղ և լավ կազմակերպված աշխարհ ունենալուն ուղղված աշխատանքի համար»: