Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ նախագահի ընտրությունը կկայանա սեպտեմբերի 22-ին

Պաշտոնական
sport-hff-1

Օգոստոսի 17-ին կայացավ ՀՖՖ գործկոմի հերթական նիստը: Գործադիր մարմնի անդամները քննարկեցին և հաստատեցին ՀՖՖ վերակազմավորման նպատակով նշանակված արտահերթ ժողովի անցկացման ժամկետները և օրակարգը: ՀՖՖ արտահերթ ժողովը անցկացվելու է ս.թ. սեպտեմբերի 22-ին, սկիզբը՝ ժամը 12:00-ին: Ժողովի ընթացքում կայանալու են նաև ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները: