Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առավոտ. «Խելքներդ գլուխներդ հավաքեք»-ը ոչ թե սպառնալիք, այլ հորդոր է». իրավապաշտպան

Հասարակություն
nina-e1534583872578

«Հիմնավոր կասկածի տեղի ունենք բոլորս: Դրա մասին գիտեին բոլորը: Այնպես չէ, որ նորություն է ասվել»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե շատ դատավորներ այսօր էլ շարունակում են սպասարկել նախորդ՝ կոռումպացված իշխանությունների շահերը, ասաց «Հելսինկյան ասոցիացիա» հ/կ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը: Այն փաստը, որ Փաշինյանը նման դատավորներին ասաց՝ «խելքներդ գլուխներդ հավաքեք», մեր զրուցակիցը ոչ թե սպառնալիք, այլ որպես հորդոր է որակում: «Գուցե այդ ձեւակերպումն այնքան էլ հաջող չէր, բայց շատ դատավորների համար դա երեւի թե միակ ընկալելի տարբերակն է: Նրանք պարտավոր են առաջնորդվել միայն օրենքով, ոչ թե զանգերով, կաշառքներով, քույր-եղբայր հարաբերություններով…Դա օրենքի պահանջն է: Եթե այդքանը չեն գիտակցում, նրանց ժողովրդական լեզվով պետք է բացատրել՝ ասելով՝ «խելքներդ գլուխներդ հավաքեք»,-նկատեց Նինա Կարապետյանցը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով