Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի զանգեք Մոսկվա (տեսանյութ)

Քաղաքականություն
TM_2864fdfd

Հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղակի հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ    գաղտնի  չի բանակցի ու  գաղտնի փաստաթուղթ  չի ստորագրի: «Հավատացեք, եթե կլինի կարգավորման մի տարբերակ, որին ես կհավատամ ու կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որեւէ մեկը թող չմտածի, որ ես ձեզանից թաքուն  թուղթ կստորագրեմ  կամ թաքուն կբանակցեմ: Ես կգամ կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասներով  կներկայացնեմ եւ դուք կորոշեք, գնում ենք, թե չէ: Դուք եք բարձրագույն իշխանությունը եւ որոշողը»,-ասաց նա: Հետո ավելացրեց. «Մեծ փողեր են ծախսում, լրատվամիջոցներ են  առնում, ֆեյքեր են վարձում,  որ հայտարարեն,  թե Փաշինյանը եկել է հողեր հանձնելու:   Պատկերացնում ենք, ես  Ղարաբաղի հարցով դեռ մի բառ  չեմ բանացկել : Ասում են, եկել է հող հանձնելու, իրանք իրանց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց ուրիշ բանի մասին չեն բանակցել: Եւ ես հիմա դա գիտեմ  փաստաթղթավորված, որովհետեւ տիրապետում եմ բանակցային  գործընթացի ողջ գործընթացին:  Վարչապետի խոսքով,   ինքը պատրաստ է  Ղարաբաղի հարցով ՀՀ-ի անունից  բանակցել,  բայց Արցախի անունից պետք է բանակցի միայն  Արցախի Հանրապետությանն իշխանությունը: «Բայց մենք ազգովի պատրաստ ենք ջախջախիչ հակահարված տալու Ադրբեջանի ցանկացած  սադրանքներին, հաստատեք սա: Սակայն, մենք նաեւ պատերազմ չենք ուզում, մենք պատրաստ ենք խաղաղ  բանակցությունների ու խաղաղ կարգավորման,  բայց նրանք ովքեր փորձում է ինձ վրա որեւէ  կասկածներ  գցել, չեն հասկանում,  որ Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը կառավարությունը չի, այլ   ժողովուրդը»: Ի դեպ, վարչապետն իր ելույթը հատուկ ընդհատեց եւ հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց իջեցնել օտարերկյա բոլոր   դրոշները, քանի որ այսօր ՀՀ դրոշի ու զինանշանի օրն է:  Հայ-ռուսական  հարաբերություները, ըստ Փաշինյանի,  շատ լավ են: «Խոսել, թե դրանք վատ են, ուղղակի     ծիծաղելի է:  2 անգամ հանդիպել եմ ,  3 անգամ էլ խոսել եմ ՌԴ նախագահ Պուտինի հետ ու հիմա կարող եմ ասել, որ  ի հեճուկս  ՀՀԿ-ի, գործերը  լավ են ու գնալով ավելի ու ավելի են լավանալու: Համապատասխան ընթացակարգերից հետո բոլորդ շուտով կիմանաք հայ-ռուսական աննախադեպ մարդասիրական  նախագծի  մասին: Դա մի համագործակցություն է   լինելու եւ կոնկրետ ապացուցում է, որ   գնում ենք մեր հարաբերությունները նոր  մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: Հայ-ռուսական ռազմավարությունը եւս զարգանալու է»,-ասաց նա:   Վարչապետը նաեւ ընդգծեց, թե   ՀՀ-ի նախկին իշխանությունները այնպիսի մթնոլորտ էին ստեղծել, թե բազմաթիվ նեգատիվ երեւույթներ  կապված են  Ռուսաստանի  հետ, ու պատասխանատվությունը մշտապես  գցել դրսի ուժերի վրա:  «Ու  հիմա, երբ նրանք բանտի ճանապարհին են,   զանգում են ռուսներին ու ասում, թե մենք իրենց դեմ ենք պայքարում: Մի  զանգեք : Մոսկվայում  միամիտ մարդիկ չկան, Երեւանում նույնպես»,-խորհուրդ տվեց Փաշինյանը: Արտաքին քաղաքականությունում էլ Փաշինյանը խոստացավ, որ  ռեվերսներ չեն լինելու եւ ՀՀ  նպատակներից մեկը բարեկամությունը բոլորի հետ խորացնելն   ու նոր մակադակի բարձացնելն է : «Նաեւ Եվրամիության երկրների հետ ենք զարգացնելու, սերտ կապեր ունենք ԱՄՆ-ի ու Իրանի: Բայց մեր կարեւորագույն էությունը մեր ազգային շահերի պաշտպանությունն  է»,-ասաց նա: