Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս փուլում մեր ամենակարեւոր անելիքը նոր ներդրումների ներգրավումն է. Փաշինյան (տեսանյութ)

Հասարակություն
nikol-p

 «Այսօր ՀՀ-ում կոռուպցիա չկա»,- այս մասին պաշտոնապես հայտարարեց Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում՝  հանրահավաքի ժամանակ: «Բայց սա չի նշանակում, թե ՀՀ-ում չկա ոչ մի պաշտոնյա,  որ կաշառք չի վերցնում, սա նշանակում է, որ ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների մեջ չկան կոռումպացված մարդիկ եւ չեն լինելու, ես դա երաշխավորում եմ անձամբ: Դուք կարող եք վստահ լինել, որ պետբյուջեին վճարված  ամեն մի դրամ, ամեն մի լումա պահպանվում է»,-ասաց Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանն անկեղծանալով նշեց, որ պետական կառավարման համակարգի կառավարումը ստանձնելով, համոզվել են, որ այն նման է  Սուտլիկ որսկանի երեք կաթսաներին, որ երկուսը ծակ է, մեկն էլ՝ տակ չունի: «Մենք առաջիկայում պատրաստվում ենք  բարձրացնել պետական կառավարման համակարգի արդյունավետությունը, որովհետեւ այդ համակարգը այսօր ծախսում է բյուջեի մեծ մասը, նախարարությունների թիվը պետք է կրճատվի, այսօր ունենք 17 նախարարություն: Որպեսզի մենք կարողանանք դա արդյունավետ անել: Իսկ այս փուլում մեր ամենակարեւոր անելիքը նոր ներդրումների ներգրավումն է , ես հույս ունեմ եւ կոչ եմ անում աշխարհի բոլոր ներդրողներին գալ Հայաստան եւ ներդրումներ անել, որովհետեւ այսօր ՀՀ ժողովրդի իշխանություն է հաստատված»: Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ երաշխավորված է  սեփականության անձեռնմխելիությունը. «Մենք երաշխավորում ենք ներդրումների անձեռնմխելիությունը, որ ՀՀ-ում բիզնեսով զբաղվում որեւէ մեկը անհանգստանալու որեւէ բան չունի, Հայաստանում անհանգստանալու բան ունեն միայն կոռումպացված չինովնիկները՝ նախկին, թե ներկա: «Եթե նույնիսկ հարկեր չվճարելու դեպքում  քրեական գործեր են հարուցվում օրենքի ուժով, կարճվում են այն ժամանակ, երբ այդ հարկերը վճարվում են»,-հայտնեց Փաշինյանը՝ հավելելով. «ՀՀ-ում մեր կառավարման շրջանում ոչ մի բիզնես չի փակվելու, ոչ մեկի ձեռքից ոչ մի բիզնես չի խլվելու, ոչ մի գործարան  չի փակվելու»: Վարչապետը վստահեցրեց, որ ստեղծվելու են ոչ մենաշնորհային պայմաններ. «Հիմա էլ ձեզ հայտնի ուժերը՝ հանրապետականները, հակահեղափոխականները լուրեր են տարածում, թե ներդրողները չեն գալիս, դեռ սպասում են, տեսնեն թե ինչ է լինելու, ես ասում եմ, որ ամեն ինչ եղել է եւ թավշյա հեղափոխության հաղթանակը անշրջելի է: ՀՀ հպարտ քաղաքացին հաղթել է»,-հայտարարեց Փաշինյանը: