Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նստելու եք բոլոր մարդասպաններով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-2

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի այն պնդմանը, թե ինքը քաղաքական հետապնդման զոհ է։ «Եթե զոհ եք, բա ի՞նչ եք անում ազատության մեջ։ Թե՞ ձեզ թվում է, որ մենք ձևերը չգիտենք՝ ինչպես են դատավորին պարտադրում ապօրինի այս կամ այն որոշումը կայացնել։ Բայց մենք հրաժարվել ենք այդ պրակտիկայից և ուզում եմ ասել, որ մենք հպարտ ենք մեր կառավարության համար, որ մենք հրաժարվել ենք այդ պրակտիկայից»: Փաշինյանը շեշտեց, որ որևէ մեկին թույլ չեն տալու խուսափել պատասխանատվությունից. «Բացառում եմ, որ որևէ մեկը կխուսափի մարտի 1-ին 10 քաղաքացիներին սպանելու և Հայաստանի Հանրապետությունում պետական հեղաշրջում իրականացնելու պատասխանատվությունից։ Չի կարող լինել այդպիսի բան։ Չի կարող լինել այդպիսի բան։ Եվ խնդրում եմ, որ դուք ասեք, որ թույլ չեք տա, որ որևէ ոճրագործ, Հայաստանի քաղաքացու արյունը հեղած որևէ մարդասպան խուսափի պատասխանատվությունից։ Նստելու եք բոլոր մարդասպաններով։ Եվ ես սա լիազորված եմ հայտարարել Հայաստանի Հանրապետության քաղաքացու, ժողովրդի անունից»,-ասաց նա: