Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խելքներդ գլուխներդ հավաքեք եւ կատակ չանեք ժողովրդի հետ». Փաշինյանը՝ դատավորներին (տեսանյութ)

Քաղաքականություն
miting

Տնտեսական աճի այն մոդելը, որ ունենք ձեռնտու չէ, մենք հենց դա ենք փոխելու Հայաստանում, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ  ՀՀ բոլոր քաղաքացիներն  ունենալու են տնտեսական գործունեությամբ զբաղվելու միեւնույն հնարավորությունը եւ բոլորը հավասար են լինելու  օրենքի առաջ: «Այսօր Հայաստանում չկա բենզինի, բանանի մենաշնորհ, այդ մենաշնորհը միայն ժողովրդինն է պատկանում: Տնտեսական հեղափոխություն է լինելու, եւ դուք պետք է հաղթեք, անընդհատ հաղթեք»: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ կոռուպցիայի դեմ պայքարին: «Մենք բացահայտելու ենք Հայաստանի բոլոր թալանչիներին: Մեր խնդիրը ոչ թե բանտերը լցնելն է , այլ ձեզանից գողացվածը ձեզ վերադարձնելը: Միլիոնավոր դոլարներ վերադարձվում են պետությանը: Մեր դատավորների մի զգալի մասը սպասարկել է կոռուպցիոներին եւ շատ դատավորներ եղել են կոռուպցիոն համակարգի մաս: Այս դատական համակարգի նկատմամբ անվստահությունը շարունակում է խորը մնալ: Մենք չպետք է միջամտենք դատական համակարգի գործերին, բայց սա չի նշանակում, որ դատավորները պետք է հրահանգներ ստանան նախորդ կոռումպացված իշխանություններից: Խելքներդ գլուխներդ հավաքեք եւ կատակ չանեք ժողովրդի հետ»,-ասաց նա: Առաջիկայում կորոշենք, թե արդյոք մենք չպիտի որոշում կայացնենք անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ: «Մեր օրենսդրության մեջ կան բազմաթիվ պրոբլեմներ, օրինակ` ապօրինի հարստացման օրենքը ուժի մեջ է մտել 2017թ-ի հուլիս մեկից: Կա նաեւ մի ուրշ պրոբլեմ, ես ուզում եմ մի օրինակ բերել, շատ բարձրաստիճան պաշտոնյայի հարազատ եղբոր միայն մեկ հաշվեհամարում՝ էստեղից ոչ հեռու գտնվող մի բանկում հայտնաբերվել է 30մլն դոլար, ընդամենը մեկ հաշվեհամարում: Էն, որ երեկ  մեկը հարցնում էր, բա չեն հարցնելո՞ւ ուր են էդ 50 տոկոսները, իսկ դուք լինելու եք պատասխան տվողը:  Ժողովրդից գողացվածը կոպեկ-կոպեկ վերադարձվելու է մինչեւ վերջ: Հիմա էդ հաշվեհամարում, որ  էդ 30 մլն դոլարը կա, մեր օրենքների տեսակետից չափազանց դժվար է քննություն կատարելը, որովհետեւ այդ մարդը երկար տարիներ բարձրաստիճան պաշտոնյա չի եղել եւ այդ առումով կա դժվարություն»,-ասաց Փաշինյանը: