Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աբոնեմենտային համակարգը հանդիսատես կավելացնի ամենահին տիկնիկային թատրոնում

Մշակույթ
tatron

Հայաստանի ամենահին՝  Գյումրու Ստեփանոս Ալիխանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում անելիքներ շատ կան։  Նորանշանակ տնօրեն  Արմինե Մանուկյանը  թվարկում է խնդիրները։ «Թատրոնում շուրջ 30 տարի ներքին հարդարման ոչ մի աշխատանք տեղի չի ունեցել։ Հիմա ցանկացած պատ, նայում ես՝ խայտառակ վիճակ է, փորձում ենք բարերարների օգնությամբ կարգի բերել»,- ասում է նա։ Թատրոնում հատկապես արական սեռի դերասանների պակաս կա։ 83 տարվա ընթացքում փոխվել է շատ բան՝ տարածքը, խաղացանկը, բայց չի փոխվել տիկնիկային թատրոնի նպատակը՝ երեխաներին ճանաչելի դարձնել հայկական հեքիաթի շունչը՝ նոր ոգով։ Անկախ ամեն ինչից,  թատրոնը հանդիսատեսի պակաս  չունի։ Ի դեպ, երբ ներդրվի դպրոցական աբոնեմենտային համակարգը, հանդիսատեսը կավելանա։  Գյումրեցի երեխաները սիրում են  տիկնիկային  ներկայացումները, եւ երբ  տրվի նրանց երեք մշակութային հաստատություն ընտրելու  հնարավորություն, հաստատ մեկը կլինի ամենահին տիկնիկային թատրոնը։ Ավելին՝ տեսանյութով։