Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Հանրապետության հրապարակում ասեղ գցելու տեղ չկա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
hraparak

19.25  Այս պահին ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը «Այսօր հայ ժողովուրդը միասնական է քան երբեւէ եւ այսօր այդ միասնական հաղթանակի օրն է», -իր ելույթում նշեց Փաշինյանը՝ ավելացնելով՝  «Ու քանի որ այդ օրն է, ապա խնդրում եմ իջեցրեք բոլոր պաստառները որոնք ուղղված են ընդդեմ որեւ է մեկի. Այս հաղթանակը հայ ժողովրդի, հանրահավաքի հաղթանակն է, այն չի կարող լինել ուղղված որեւէ մեկի դեմ.»։ Բազմությունը այս կոչին արձագանքեց ողջյուններով ու «Նիկոլ» բացականչությամբ։ «ՀՀ հպարտ քաղաքացիներ ուղիղ 100 օր առաջ ձեր հզոր ու միասնական կամքը հաղթանակեց։ Աշխարհը չի հասկանում, թե ինչպես տեղի ունեցավ այսպիսի զարթոնք, ոչ ոք չէր կանխատեսում սա. Բոլորը կարծում էին, թե Հայաստանը վերջնականապես հանձնվել է հուսահատության առաջ, դրա համար է տեղի ունեցածը բացառիկ։ Չի եղել նախադեպ, երբ Խորհրդարանում ընտրությունների մեկ տարի առաջ երկրի վարչապետ ընտրվի նա, որ խորհրդրանում ունի ընդամենը մի քանի վստահելի ձայն ու այս ամենը տեղի ունենա առանց մի կրակոցի ու զոհի։ Հիմա աշխարհի վերլուծաբանները փորձում են գտնել այն հզոր ուժը, որը հնարավոր դարձրեց այդ գործոնը,  ոմանք փնտրում են արեւմուտքում ու հյուսիսում, բայց ի լուր աշխարհի ասում եմ, որ այս բացառիկ ուժը հայ ժողովուրդն է: Հայաստանում հիմա հաստատվել է ուղիղ ժողովրդական կառավարում ուղիղ ժողովրդավարություն»:  Պետք է զարգացնեն հանրաքվեի ինստիտուտը թե տեղական թե համապետական , պետք է կառարել այնպիս փոփոխություններ որ բոլոր, անգամ միջազգային իրադարձությունների վերաբերյալ կառավարությունը եւ ժողովուրդը իրականացնեն միասին .  Պետք է հասկանան, որ Հայաստանում չկա կոալիցիա կամ խորհրդարանական մեծամասնություն հասկացությունը, իշխանությունը ժողովրդին է.  Բոլորը կանխատեսում էին թե ՀՀում հեղափոխությունից հետո կլինի անկում, բայց մեր հեղափոխությունը բացառիկ է նրանով որ չհետեւց տնտեսկան անկում, հակառակը կան բավականին բարձր տնտեսական ցուցանիշներ, հունիսին արձանագրվել է 9,6 տոկոս ցուցանիշ Կան բոլոր հիմքեը պնդելու որ ՀՀում տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակելու է աճ ապրել. ամենակարեւոր արդյոնքը ը այն է որ ՀՀ ավելի շատ գալիս են քան հեռանում են, սա արտագաղթի կանխման առաջին եւ կարեւոր փուլն է. Հիմա պաշտոնական տվյալներ, մայիսի 10 ից օգոստոս 18 29986 մարդով ավելի շատ են քան մեկնածները : սա նաեւ ենթադրում է ներդրումների եվ զբոսաշրջիկների աճ: Անշարժ գույքի շուկայում նկատվել է 20 տոկոս աճ: 19.00 Հրապարակի տարածքում մշտապես հերթապահում է շտապօգնության մեքենան։ Փաշինյանը հիմա կառավարական մասնաշենքում է, հավանաբար կմոտենա բեմահարթակին քիչ ուշ։ Այս պահին Հրապարակի հարթակում ելույթ է ունենում Հայկ Ստվեր անունով հեղափոխության երգիչը։ Նա այսօր հենակներով է, քանի որ մի քանի օր առաջ ֆուտբոլ խաղալիս կոտրել է ոտքը: 18.46 Նիկոլ Փաշինյանը հասավ Հանրապետության Հրապարակ: Թավշյա հեղափոխության առաջնորդին ընդունեցին ծափողջյուններով ու կոչերով, հնչում է նաեւ հեղափոխության խորհրդանիշ համարվող «Քայլ արա» հայտնի երգը։ 18.20 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քայլերթն արդեն Տիգրան Մեծ պողոտայում է: Փաշինյանը ողջունում է բոլորին թե՛ մայթեզրում կանգածներին, թե՛ ավտոբուսների ուղեւորներին: Վերջիններիս նա հորդորեց գնալ ոչ թե սխալ ուղղությամբ, այլ դեպի Հրապարակ: Նա հատկապես ողջունեց արտասահմանում բնակվող բոլոր հայերին, ովքեր աջակցել են թավշյա հեղափոխությանը: Նրա խոսքին ամբոխն արձագանքեց՝ «Ազատ, Անկախ Հայաստան» բացականչությամբ: 18.06 Փաշինյանը երթի ընթացքում հարցազրույցներ է տալի նաեւ լրագրողներին: «Ամենակարեւոր ձեռքբերումը ոչ մի նյութական ու տոկոսով հնարավոր չէ չափել: Դա այ  էս մարդիկ են, որ դուք տեսնում եք, այս բազմությունը: Սա է իմ գլխավոր ու ամենակարեւոր ձեռքբերումը: Իսկ ամփոփիչ թվերի մասին կասեմ Հանրապետության Հրապարակում»,-ասաց նա։ Մեկ այլ  դիտարկմանը,  թե Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ինքը հնարավոր է լինի առաջին քաղբանտարկյալը նոր Հայաստանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Նոր Հայաստանում չկան եւ չեն լինելու քաղբանտարկյալներ, այդ թվում կոռուպցիոներները»: 17.30 «Ազատ անկախ  Հայաստան»,  «Մենք ենք տերը մեր երկրի», «Դուխով», գոչյուններով հազարավոր քաղաքացիների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քայլերթով շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ: Նա իր ավանդական գլխարկով է, դստեր ու համակիրների ուղեկցությամբ:  «Ողջունում եմ բոլորիդ հաղթանակած ու հպարտ քաղաքացիներ,  ապագան ձե՛րն է, դո՛ւք հաղթել եք,- այս  խոսքերով նա ողջունում է բոլորին թե՛ քայլողներին, թե՛ իրեն շենքերի պատշգամբներից ձեռքով անողներին, երիտասարդներին էլ հորդորում է,- մամային, պապային ասեք թող ձեզ բերեն հրապարակ»։ Երթի ընթացքում վարչապետին մոտենում են, խնդրում նկարվել, նաեւ հարցազրույց վերցնում։ Արտասահմանյան լրատվամիջոցներից մեկի ՝ ինչպե՞ս եք պայքարում կոռուպցիայի դեմ հարցին, վարչապետ Փաշինյանն ասաց, որ դա հայ ժողովուրդն է պայքարում, ոչ թե ինքը։