Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիվերսիոն փորձից հետո հակառակորդը կրել է կորուստներ, որոնք թաքցնում է. Դավիթ Բաբայան

Քաղաքականություն
davit-babayan

Հակառակորդը պարբերաբար դիմում է նման քայլերի, ստուգելու հայկական կողմի պատրաստվածությունը և զգոնությունը: Անդրադառնալով ՊԲ դիրքերից մեկում հակառակորդի ձախողված հարձակման փորձի մասին, ասաց Արցախի Հանրապետության նախագահի  մամուլի  խոսնակ  Դավիթ  Բաբայանը: «Արտառոց ոչ մի բան տեղի չի ունեցել: Այս անգամ ևս փորձ կատարեցին և լիակատար ձախողվեցին: Ընդհանուր առմամբ, իրավիճակը շարունակում է մնալ վերահսկելի, և մեր կողմից թուլության որևէ դրսևորում և, առավել ևս, խուճապ չկա և չի կարող լինել»,- ասաց Բաբայանը: Խոսելով վերջին շրջանում արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակից, ԱՀ նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ իրավիճակը կայուն է, սակայն այդ կայունության հիմնական գրավականն այն է, որ հայկական կողմը միշտ  պատրաստ է և զգոն: «Մենք գիտենք հակառակորդի նենգության և ատելության աստիճանը: Այն, որ ձախողում է այդպիսի ահաբեկչական փորձերը, ցույց է տալիս, որ ռազմավարական նախաձեռնողականությունը շարունակում է մնալ Պաշտպանության բանակի ձեռքում»,- ասաց Բաբայանը: Օգոստոսի 17-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, հակառակորդի 15-հոգիանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ:  ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները և վերջիններիս ետ շպրտել ելման դիրքեր: Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել: Հակառակորդի ունեցած կորուստների մասին տվյալները ճշտվում են: